Աշխարհ – CIVILNET

View the latest travel news, travel tips and world travel headlines
ԱՇԽԱՐՀ
The latest air, train and cruise travel news
Finally, a direct flight from Europe to Australia. Just 17 hours.

Travel News

We introduce you our Reendex Team! Get more information about us here!

About Us

Կարդալ աւելին

Չներքաշվել քաղաքական գործընթացների մեջ․ ՊՆ կոչը

Աշխարհ – CIVILNET ՀՀ ՊՆ հաղորդագրություն է տարածել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու լուրերի վերաբերյալ: «Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ:ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի»,- ասված է հաղորդագրությունում։ Դեպքի առթիվ հաղորդագրություն է տարածել նաև քննչական կոմիտեն։ «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը […]

Առաջին անգամ չկա քավության նոխազ․ ի՞նչ անի «խեղճ Նիկոլը»

Աշխարհ – CIVILNET Երկիրը հասցնես մի վիճակի, երբ սպառնալիքի ներքո իրականացվող «սահմանազատում» կոչվածը որակես ողջամիտ որոշում։ Ադրբեջանին տաս ավելին, քան նա երբևէ կարող էր երազել՝ չկարողանալով անգամ մի կամուրջ ու մի ճանապարհ պահել։ Կարևորը՝ պալատական սազանդարներին հավաքես ու հրահանգներ տաս երգը երգելու։ «Արցախը Հայաստան է և վերջ» բղավոցից ու «անջատում հանուն փրկության» կարգախոսից անցնես նշաձողի իջեցման ու փոխարենը ստանաս շրջափակում, կորսված հայրենիք ու տեղահանված ժողովուրդ․․․ իսպառ մոռանալով վերադարձի իրավունքի մասին։ Սևրի փաստաթուղթ ճոճելուց հետո Ցեղասպանության պատասխանատվությունը մեղսագրես սեփական ժողովրդին, որը «սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից»: Կարևորը, […]

Շատերը կարծում են, թե Արցախի հարցը փակվել է․ սխալվում են  

Աշխարհ – CIVILNET Էրիկ Հակոբյանն իր այս շաբաթվա հեղինակային հաղորդմանը քննարկում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ Հարավային Կովկասում առաքելության ավարտը, անդրադառնում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին և Արցախի էթնիկ զտմանը՝ այն անվանելով Հայոց երկրորդ ցեղասպանություն։