HTC-ն պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի HTC One սմարթֆոնը

Էլեկտրատեխնիկա արտադրող թայվանական HTC ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է high-end դասի նոր HTC One սմարթֆոնը, որի վաճառքները կմեկնարկեն մարտին, հաղորդում է Mashable-ը:

Սմարթֆոնն ունի 1,7 ԳՀց հաճախականությամբ նոր սերնդի Qualcomm Snapdragon 600 պրոցեսոր, որի արդյունավետությունը 40%-ով գերազանցում է Snapdragon S4 Pro դասի պրոցեսորին, 2 Գբ օպերացիոն և ներկառուցվող 32 կամ 64 Գբ հիշողություններ, MicroSD մուտքի հնարավորություն, Wi-Fi (IEEE 802.11a/ac/b/g/n) և Bluetooth 4.0, NFC միկրոչիպ, GPS, Gorilla Glass 2 պաշտպանիչ ապակիով 4,7-դյույմանց սենսորային Full HD էկրան:

Նոր սմարթֆոնն օժտված է նաև Beats Audio տեխնոլոգիայով պատրաստված BoomSound թարմացված աուդիո համակարգով և կշռում է 143 գ:

HTC One-ն աշխատում է Sense 5 ինտերֆեյս (միջերես) ունեցող Android 4.1.2 Jelly Bean օպերացիոն համակարգով: Սարքավորման գինը դեռ չի հաղորդվում:

Սմարթֆոնի մասին պատմող տեսանյութին կարելի է ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել