BlackBerry-ի նոր պլանշետները կթողարկվեն մինչև տարեվերջ

Համացանցում հայտնվել է բջջային սարքավորումներ արտադրող կանադական BlackBerry ընկերության հետագա ծրագրերի մասին նախնական տեղեկատվությունը, հաղորդում է Mashable-ը:

Նշվում է, որ 2013թ. 3-րդ և 4-րդ եռամսյակներում նախատեսված է BlackBerry 10L գաջեթի թողարկումը: Այն, ըստ ամենայնի, կլինի PlayBook պլանշետների շարքից, որը կաշխատի BlackBerry 10 օպերացիոն համակարգով: Սարքավորման մասին այլ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Տարեվերջին կթողարկվի նաև BlackBerry U10 գաջեթը, իսկ 2014թ.` BlackBerry R10 սմարթֆոնը, որը կունենա սենսորային էկրան և ստեղնաշար:

Փորձագետները նշում են, որ ընկերության ֆինանսական վերջին եռամսյակում BlackBerry-ն իրացրել է մոտ 6 մլն սարքավորում և 370 հազ. PlayBook պլանշետ: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի այս ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 11,1 մլն սմարթֆոն և 500 հազ. պլանշետ: