Մոուրինյոն կարող է կրկնել Ալեքս Ֆերգյուսոնի արդյունքը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու քանակով մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի արդյունքի կրկնությանը: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե «Ռեալին» հաջողվի հաղթահարել «Գալաթասարայի» արգելքը:

Ֆերգյուսոնը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ է դուրս եկել 7 անգամ: Նրան և Մոուրինյոյին հաջորդում են Մարչելո Լիպին, Միգել Մունյոսը և Լուի վան Գալը, ովքեր 5 անգամ են իրենց թիմերին դուրս բերել կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնում է Goal.com-ը: