Գաբալան Ադրբեջանի համար որևէ նշանակություն չունի. Ալիև

ԱՄՆ-ը Ադրբեջանին չի դրդել փակել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝Գաբալայի կայանի վարձակալման վճարը $7 մլն եղել է երկրի զբոսշրջային նշանկությամբ երկրորդ քաղաքում գտնվող 300 հա տարածքի համար, և երկրի իշխանությունները ցանկացել են, որ վճարը համապատասխանի իրականությանը: Ըստ նրա՝ դա առաջին հերթին կարող է փոխհատուցում լինել նախորդ տասը տարիների համար, երբ Ադրբեջանը բարձրացրել է վճարի վերանայման հարցը՝ համարելով, որ այն խորհրդանաշական է: Բացի այդ՝ վերջին 5-6 տարում Ադրբեջանի և Ռուսասատնի միջև ռազմա-տեխնիկական համագործակցությունւմ զգալի առաջընաց է արձնագարվել, և ըստ Ալիևի ռուսական զենքը Բաքուն գնում է համաշխարհային գներով:

Ալիևի խոսքով՝ Գաբալայի կայանը Ադրբեջանի համար որևէ նշանակություն չունի և նրա միջոցով ստացվող տեղեկատվոթւյունը Ադրբեջանին անհրաժշետ չէ: Ավելին՝ կայանը ֆիզիկապես և բարոյապես հնացել է, և Ռուսաստանն ունի տեղորոշիչ առավել ժամանակակից կայաններ:

«Ինչպես ներկայում, այնպես էլ անցյալում ազդեցության ոլորտների որոշակի դիմակայություն է եղել: Կարծում եմ, որ դա որոշ շրջանակներում շատ պարզունակ է ընկալվում, մինչդեռ ազդեցության ոլորտն այնտեղ է, որտեղ քեզ պատիվ են տալիս, քեզ համար հարամարվետ է, քեզ հարգում և աջակցում են», -ասել է Ալիևը:

Մեկնաբանել