Սա ռազմական հեղաշրջում է, պահանջում ենք չարձագանքել դրան. Եգիպտոսի նախագահի գրասենյակ

Եգիպտոսի նախագահի գրասենյակը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում վերջին իրադարձությունները կոչել է «ռազմական հեղաշրջում». հաղորդում է BBC-ն:

«Այս երկրի բոլոր ազատ մարդիկ, որ պայքարել են ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կերտման համար, հիմնովին և ամբողջովին մերժում են այս գործընթացները:

Դոկտոր Մուրսին, որ երկրի նախագահն է և Գլխավոր հրամանատարը, դիմում է բոլոր քաղաքացիներին՝ քաղաքացիական և զինվորական անձանց, պահանջում պահպանել սահմանադրական կարգը և չարձագանքել այս հեղաշրջմանը»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մուրսին հայտարարել էր, որ ինքն է օրենքով ընտրված նախագահը և չի կարելի պահանջել, որ հրաժարական տա: Երեքշաբթի երեկոյան հեռուստատեսային իր ելույթում նա նշել էր, որ կյանքը կտա՝ սահմանադրական կարգը պահպանելու համար: Երկիրը համակած անկարգությունները Մուրսին կոչել էր «Մուբարաքի ռեժիմի ծանր ժառանգություն»:

Մեկնաբանել