Բախումներ՝ Եգիպտոսի տարբեր քաղաքներում

Եգիպտոսի Մերսա-Մատրուհ քաղաքում սպանվել է չորս մարդ՝ ամենայն հավանականությամբ, նախագահ Մուրսիի կողմնակիցներից. հաղորդում է BBC-ն: Հայտնի է դարձնել նաև, որ բախումներ են եղել պաշտոնանկ արված նախագահի և զինված ուժերի միջև:

Նշվում է, որ Պորտ-Սաիդ քաղաքում բանակն իր հսկողության տակ է վերցրել տեղի վարչական շենքը:

Ալեքսանդրիայից ստացվող հաղորդումներ ևս վկայում են, որ բախումներ են ընթանում Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև: Ականատեսները պատմում են, որ «Մուսուլման եղբայրները» զրահաբաճկոններ են կրում:

Ասուանա քաղաքում ևս կրակոցներ են գրանցվել: Ոստիկանությունը փորձում է կանխել բախումները:

Ամերիկյան կառավարությունը հայտարարել է Եգիպտոսից դիվանագիտական առաքելության աշխատակազմի մի մասին և դիվանագետների ընտանիքներին տարհանելու մասին:

Մեկնաբանել