Ֆրանսիան կմասնակցի սիրիական օպերացիային՝ անկախ Բրիտանիայի որոշումից. Ֆ. Օլանդ

Ֆրանսիան կարող է մասնակցել Սիրիայում ռազմական օպերացիային՝ չնայած Մեծ Բրիտանիայի խորհրդարանի որոշմանը, Monde թերթի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Յուրաքանչյուր երկիր այդ գործողությունների մասնակցելու կամ չմասնակցելու ինքնիշխան իրավունք ունի: Դա վերաբերում է և Մեծ Բրիտանիային, և Ֆրանսիային», – ասել է Օլանդը:

Ավելի վաղ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել էր, որ Լոնդոնը չի մասնակցի Սիրիայում հնարավոր ռազմական գործողություններին:

Սիրիայում իրավիճակի հերթական սրումը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին, երբ մի շրաք լրատվամիջոցներ հաղորդեցին կառավարական ուժերի կողմից խաղաղ բնակչության դեմ քիմիական գրոհի մասին: Ընդդիմության տվյալներով՝ զոհերի թիվը հազարից ավելի է: Դեպքերի նման զարգացումը Արևմուտքին ստիպել է քննարկել սիրիական կոնֆլիկտին հնարավոր միջամտությունը:

Մեկնաբանել