Microsoft-ը հայտարարել է, որ պատրաստվում է գնել Nokia ընկերությունը €5,44 մլրդ-ով, հաղորդում է TechCrunch-ը՝ վկայակոչելով երկու ընկերությունների 2013թ. սեպտեմբերի 3-ին արած համատեղ հայտարարությունը:
Microsoft-ը կվճարի ֆիննական արտադրողի Devices & services բջջային ենթակառուցվածքի համար €3,79 մլրդ և €1,65 մլրդ՝ արտոնագրային պատենտների համար:
Nokia-ի նախկին ղեկավար Սթիվեն Էլոպը կվերադառնա Microsoft: Էլոպը 2010թ․ սեպտեմբերից է գլխավորում Nokia-ն: Ներկա պահին վերջինիս ժամանակավոր ղեկավար է նշանակվել Ռիստո Սիիլասմաան, որը մինչ այդ հանդիսանում էր Nokia-ի տնօրենների խորհրդի նախագահը:
Ֆիննական ընկերությունը կպահպանի HERE քարտեզագրման և նավիգացիոն ուղղությունը, ինչպես նաև Nokia Siemens Networks հեռուստահաղորդակցային սարքավորումը:
Ընկերությունները ծրագրում են լուծել պայմանագիրը 2014թ․ առաջին կիսամյակում, մինչ այդ գնման գործընթացը պետք է հաստատվի Nokia-ի բաժնետերերի և կարգավորող գործակալության կողմից: