Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 17-ին կմեկնի Վարշավա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Սեպտեմբերի 18-20 նախարար Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Հռոմ, որի ընթացքում հանդիպումներ կունենա Իտալիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձաստիճան ներկայացուցիչների հետ։ Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների իտալական ինստիտուտում։
Սեպտեմբերի 19-ին Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության բացման հանդիսավոր արարողությանը։ Վատիկանում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում կունենա Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար Դոմինիկ Մամբերտիի հետ:
-
ՔՊ-ը չի մասնակցի կառավարության հրաժարականի նախագիծը քննարկող ԱԺ նիստին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու հունիսի 17-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում է կառավարության հրաժարականի մասին ԱԺ ուղերձի նախագիծը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտահերթ նիստին չի մասնակցելու, որովհետև ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում ՀՀ պետական շահերից բխող օրակարգերին։ Իսկ արտահերթ նիստն առանց մեր մասնակցության չի կարող կայանալ։ Այն օրենքի ուժով կգումարվի, բայց քվորման բացակայության պատճառով չի կայանա»,- ասաց Հովհաննիսյանը։ Հունիսի 10-ին ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները Ազգային ժողովի խորհրդին միջնորդեցին «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» Ազգային ժողովի ուղերձի նախագիծն արտահերթ նիստում քննարկել: […]
-
Վահան Քերոբյանի տնային կալանքի ժամկետն ավարտվել է
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի 4-ամսյա տնային կալանքի ժամկետն ավարտվել է։ «Քրեական գործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իմ սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու և այլ նպատակներ հետապնդելու վերաբերյալ միայն ամրապնդվել է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Քերոբյանը։ Նախկին նախարարը հայտարարում է, որ հասնելու է իր և քրեական գործով անցնող մյուս մեղադրյալների արդարացմանը։ «Ես, իհարկե կհասնեմ ինչպես իմ, այնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների արդարացմանը, որոնց իրավապահ համակարգը ճկել է ու պարտադրել «զղջման» հիմքով քրեական հետապնդման դադարեցման սցենարին։ Դեռևս նախորդ շաբաթ մենք բողոքներ ենք բերել դատախազության կայացրած այդ ապօրինի որոշումների դեմ»,- գրել է նա։ Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին ազատվել էր […]
-
Հետապնդում է հարուցվել ԱԺ-ի դիմաց ցույցի 12 մասնակցի նկատմամբ, 8-ը
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հունիսի 12-ին Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի ցույցի ընթացքում զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նրանցից 8-ը կալանավորվել է։ «Ակցիայի մի խումբ մասնակիցներ փորձել էին ճեղքել ոստիկանների կողմից կազմված պատնեշը՝ այդ ընթացքում շշեր, տարբեր առարկաներ նետելով ոստիկանական շարքերի ուղղությամբ: Հետագա նման գործողությունները կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից, նախապես զգուշացվելուց հետո, կիրառվել էին հատուկ միջոցներ։ Սակայն հավաքի մի խումբ մասնակիցներ, կրկին չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին, կատարել էին խուլիգանություն: Մասնավորապես, ոստիկանության ծառայողների հասցեին հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ նրանց ուղղությամբ քարեր, փայտեր, շշեր ու ծխագլանակներ էին նետել, […]
-
GG-ի գործով քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023-ին․ ՔԿ
Քննչական կոմիտեն հայտարարել է, որ GG ընկերության գործով քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023-ի մայիսին։ ՔԿ-ն վստահեցնում է՝ քրգործը կապ չունի ընկերության հիմնադրի ակտիվ հասարակական գործունեության հետ։ «GG ընկերության կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ «ընկերության դեմ» հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի, իրականությանը չի համապատասխանում։ Երկրորդ` տվյալ քրեական վարույթը, հարկերից խուսափելու հատկանիշներով, քննչական կոմիտեում նախաձեռնվել է դեռևս 2023-ի մայիսին»,- ասված է հաղորդագրությունում։ Կոմիտեից նշում են, որ հունիսի 15-ին GG ընկերությանում իրականացված խուզարկություններ վերը նշված քրեական գործի շրջանակում էին, «Այս տեսանկյունից քրեական վարույթը GG ընկերության հիմնադրի ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և հասարակական գործունեության հետ կապելու և բացառապես նման պնդման հիման […]
-
Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
Հունիսի 17-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Երևանն ու Փարիզը հոկտեմբերին ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ Ֆրանսիան Երևանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ, ինչպես նաև կօգնի ուսումնասիրել ու հասկանալ՝ որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանության խոցելի կետերը։ Ֆրանսիան նաև «Բաստիոն» զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան։
-
Խուզարկություն՝ GG-ի գրասենյակում. առգրավվել է 26 համակարգիչ
Հունիսի 15-ին Քննչական կոմիտեն GG ընկերության գրասենյակում խուզարկություն է իրականացրել։ Առգրավվել է 26 համակարգիչ։ Խուզարկության մասին տեղեկությունները հայտնել են փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սերգեյ Հարությունյանը։ Արսեն Բաբայանը, որը ներկա է եղել ընկերության գրասենյակներից մեկում խուզարկությանը, ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ «հետապնդում է իրականացվում, որպեսզի քաղաքական ճնշման ենթարկեն GG ընկերության հիմնադրին, հաշվի առնելով, որ նա հակաիշխանական հայացքներ ունի ու բազմիցս քննադատել է իշխանություննեյին և նաև Սրբազան պայքարի մասնակից է»։ «Իմ տեղեկություններով, երկու-երեք գրասենյակում խուզարկություն է իրականացվել, ես ներկա եմ եղել մի գրասենյակում խուզարկությանը։ Խուզարկության իրավունք չունեին, որովհետև դատարանը նման լիազորություն չէր տվել։ Համակարգիչների առգրավման նպատակն այն էր, որ GG ընկերությունը չկարողանա […]
-
Ադրբեջանն ու Իրանը զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում
Այթան Ֆարհադովա, OC Media Ադրբեջանն ու Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացրել երկու երկրների միջև հարաբերությունների ջերմացման ֆոնին: Զորավարժությունները տեղի են ունեցել չորեքշաբթի Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դրա նախորդ օրը հայտարարել էր, որ երկու երկրները «մարտավարական զորավարժություններ» կանցկացնեն՝ «ռազմավարական օբյեկտները և կապի գծերը հնարավոր դիվերսիաներից պաշտպանելու համար»։ Իրանն ու Ադրբեջանը երկար ժամանակ լարված հարաբերություններ են ունեցել։ Իրանը դեմ է արտահայտվել Իսրայելի հետ Ադրբեջանի կապերին, մինչդեռ Ադրբեջանը բազմիցս մեղադրել է Իրանին Ադրբեջանում շիա ծայրահեղականներին աջակցելու մեջ: Այնուամենայնիվ, երկու երկրները, ըստ երևույթին, թուլացնում են դիվանագիտական հարաբերություններում առկա լարվածությունը․ երկու երկրներն անցյալ տարի պայմանավորվածություն ձեռք բերեցին զարգացնել ռազմական գործընկերությունը և իրականացնել երկար […]
-
Հնդկաստանի խաղն Իրանում և նպատակներն ավելի լայն տարածաշրջանում
Էրջիո Ռեստելլի Իրանը ծվարած է Պարսից ծոցում։ Աշխարհագրական դիրքը նրան կարևոր տարանցիկ դեր է հաղորդում և հնարավորություն տալիս երկկողմ առևտրի նավահանգստի համար: Չաբահարը, որը Իրանի հարավարևելյան Սիստան-Բելուջիստան նահանգում է, խորջրյա նավահանգիստ է։ Այն Իրանի միակ նավահանգիստն է, որն ուղղակիորեն կապված է օվկիանոսին: Հենց այս նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի ու Իրանի միջև վերջերս տասնամյա երկկողմ համաձայնագիր ստորագրվեց: Այս պայմանագիրը ոչ միայն կարևոր իրադարձություն է երկկողմ հարաբերություններում, այլև կարևոր քայլ տարածաշրջանի տնտեսական ինտեգրման և հաղորդակցությունների համար, ինչը ճանապարհ է հարթում համաշխարհային առևտրի և ներդրումների աճի համար: Նավահանգիստը ռազմավարական նշանակություն ունի՝ Հնդկաստանին Աֆղանստան և Կենտրոնական Ասիա մուտք ապահովելու առումով: Հնդկաստանի և Իրանի միջև […]