Թբիլիսիում շարունակվում են ակցիաները՝ ի աջակցություն ուկրաինական «եվրամայդանի»

Դեկտեմբերի 2-ին Թբիլիսիում խորհրդարանի նախկին շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում շարունակովող ցույցերի, որոնց մասնակիցները պահանջում են երկրի նախագահի և կառավարության հրաժարականը, ինչպես նաև երկրի եվրաինտեգրման քաղաքականության շարունակումը, հաղորդում է «Գրուզիա օնլյանը»:

Թբիլիսիում ակցիայի մասնակցիների ձեռքին եղել են Ուկրաինայի դրոշներ, ուկրաինացի ժողովրդին աջակցության կոչերով պաստառներ:

Ակցիան կազմակերպվել է Facebook-ի միջոցով, մասնակցել է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ Ուկրաինայի քաղաքացիներ, որոնք ապրում և բնակվում են Վրաստանում:
Ակցիայի մասնակցիներին են միացել նաև Լեհաստանի Սեյմի պատգամավորներ, որոնք աշխատանքային այցով գտնվելիս են եղել Թբիլիսիում:
«Մենք եկել ենք այստեղ, քանի որ այստեղ ևս ընթանում է պայքար Ուկրաինայի համար: Մենք ձեզ հետ միասին աջակցում ենք Ուկրաինայի դեպի Եվրամիություն ճանապարհը», -ասել է Լեհաստանի խորհրդարանի անդամ Մալգոժատա Գոիշեվցսկան:
Թբիլսիում նման ակցիա անցկացվել էր նաև դետեմբերի 1-ին: Մասնակիցները նշել են, որ դրանք շարունակական են լինելու:

Ուկրաինայում բողոքի ակցիաներն ու ցույցերը սկսվել են նոյեմբերի 21-ին՝ երկրի կառավարության՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշման ընդունումից հետո։ Նոյեմբերի 30-ի առավոտյան Ոկրաինայի ոստիկանության հատուկ ջոկատայինները մահակների և արցունքաբերի գազի օգնությամբ ցրեցին «Եվրամայդանը»: Սակայն դեկտեմբերի 1-ին ընդդիմությունը նորից ներխուժեց Ազատության մայդան՝ չնայած այն բանին, որ Կիևի շրջանային վարչական դատարանը որոշում էր ընդունել 2013թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2014թ. հունվարի 7-ը արգելել ցույցեր անցկացնել մայրաքաղաքի կենտրոնում:

Մեկնաբանել