Բախումներ Եգիպտոսում. զոհվել է 13 մարդ

Եգիպտոսում ավելի քան 13 մարդ է զոհվել երկրի պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած բախումների հետևանքով, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով առողջապահության նախարարությանը:

Եգիպտոսի տարբեր քաղաքներում նախկին նախագահի կողմնակիցների և հակառակորդների միջև զանգվածային ցույցերը նոր թափ են ստացել այն բանից հետո, երբ 2013թ. դեկտեմբերի 25-ին եգիպտական կառավարությունը պաշտոնապես «Մուսուլման եղբայրներին» հայտարարեց ահաբելիչներ՝ մեղադրելով դեկտեմբերի 24-ին Մանսուրա քաղաքում՝ ոստիկանական բաժանմունքի վրա իրականացված հարձակման մեջ: «Մուսուլման եղբայրներին» արգելվել է նաև ցույցեր անցկացնել, որոնք չեն դադարում նախագահ Մուհամադ Մուրսիի պաշտոնից հեռացվելուց ի վեր:

Մուհամադ Մուրսին զինվորականների կողմից իշխանությունից հեռացվեց 2013թ. հուլիսի 3-ին երկրի խոշոր քաղաքներում նրա կողմնակիցների և հակառակորդների շարունակական ելույթներից հետո։

Մեկնաբանել