Ընդդեմ պարտադիրին՝ համախմբված

«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեց:Նախաձեռնության անդամները դժգոհում են կուտակային կենսաթոշակային համակարգում իրականացրած այն բարեփոխումից, համաձայն որի՝ 2014թ․ հունվարի 1-ից սկսած՝ 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք ստիպված կլինեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, իսկ հինգ հարյուր հազար դրամից ավել ստացողները՝ 10 տոկոսը, հանձնել կուտակային կենսաթոշակային ֆոնդին։

Մեկնաբանել