Քեսապահայությանն է փոխանցվել 63 հազ. դոլար

Ապրիլի 13-ին Սիրիայում ՀՀ դեսպանության միջոցով «Համահայկական հիմնադրամ»-ի կողմից քեսապահայությանը հատկացված դրամական առաջին օգնությունը՝ 63 060 դոլարը, փոխանցվել է Լաթաքիայի շտապօգնության մարմնին, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը քեսապահայերին աջակցելու նպատակով հատուկ հաշվեհամար էր բացել ապրիլի 1-ին:

Քեսապահայությանն աջակցելու համար հաշվեհամարներ են բացել նաև Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, «Օգնիր եղբորդ» հիմնադրամը:

Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:

Ավելի շատ տեղեկությունների համար այցելեք ՍիվիլՆեթի Understanding Kesab կամ Սիրիա բաժինները:

Մեկնաբանել