Էդվարդ Նալբանդյանը կայցելի Իրան

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Զավադ Զարիֆի հրավերով, մայիսի 5-6-ը պաշտոնական այցով կմեկնի Թեհրան, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Այցելության ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա Իրանի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացացուչների հետ։