«Զվարթնոցի» չվերթներն աճել են 50 տոկոսով

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում 2014թ. մայիսին ուղևորահոսքն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 36,9%-ով:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` 2014թ մայիսին «Զվարթնոցի» ծառայություններից օգտվել է 171 431 ուղևոր` 2013թ. մայիսի 125 263 ուղևորի համեմատ:

Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 49,4 տոկոս: 2014թ. մայիսին կատարվել է 1858 չվերթ` անցած տարվա նույն ժամանակահատվածի 1244 չվերթի համեմատ:

2013թ. մայիսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթներ է իրականացրել 27 ավիաընկերություն. այս տարվա մայիսին դրանց թիվը 33 է: Օդանավակայանում նշում են, որ ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

Չվերթների և ուղևորների թվի աճը «Զվարթնոց» օդանավակայանը պայմանավորում է կառավարության կողմից հայտարարված «բաց երկնքի» քաղաքականությամբ:

Ուղևորների թիվը 2013թ. մայիսին

Ուղևորների թիվը 2014թ. մայիսին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

Ժամանող

58 571

78 982

+ 34.8 %

Մեկնող

66 692

92 449

+ 38.6 %

Ընդամենը

125 263

171 431

+ 36.9

Մեկնաբանել