Ռոբենը ներողություն է խնդրել սիմուլյացիայի համար

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ Հոլանդիա – Մեքսիկա (2:1) հանդիպումից հետո նարնջագույնների հարձակվող Արիեն Ռոբենը վստահեցրել է, որ մրցավարը ճիշտ է նշանակել 11 մետրանոցը, բայց միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ առաջին խաղակեսի դրվագներից մեկում սիմուլյացիայի է դիմել:

«Ես պետք է ներողություն խնդրեմ: Հանդիպման վերջնամասում նշանակված 11 մետրանոցն արդարացի էր, բայց առաջին խաղակեսի դրվագներից մեկում ես սիմուլյացիայի դիմեցի: Նման բան չպետք է անեի, դա հիմարություն էր»,- Ռոբենի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Հոլանդիան 2:1 հաշվով հաղթեց Մեքսիկային և քառորդ եզրափակչի ուղեգիր ձեռք բերեց: Հանդիպման հաղթական գոլը խփե Կլաս Յան Հունտելաարը՝ մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին ռեալիզացնելով Ռոբենի վաստակած 11 մետրանոցը:

Մեկնաբանել