Ընկերներս կօգնեն իրականացնել երազանքս. Նեյմար

Բրազիլիայի հավաքականի առաջատար Նեյմարը, ով Կոլումբիայի հետ խաղում (2:1) վնասվածք ստացավ և այլևս չի կարող մասնակցել Մունդիալ 2014-ին, վստահ է, որ իր խաղընկերները կարող են հաղթել Աշխարհի առաջնությունը:

«Դժվարանում եմ մտքերս ձևակերպել: Ցանկանում եմ բոլորից շնորհակալություն հայտնել ջերմ աջակցության և սիրո համար: Ամեն ինչ կանեմ հնարավորինս շուտ խաղադաշտ վերադառնալու համար:

Երազանքս դեռևս իրականացած չէ: Կարծում եմ` ընկերներս կօգնեն իրականացնել այն. ցանկանում եմ Աշխարհի չեմպիոն դառնալ: Մյուս երազանքս Աշխարհի առաջնության եզրափակիչում խաղալն է, այս անգամ չի հաջողվի, բայց վստահ եմ, որ ընկերներս հաղթելու են»,- Նեյմարի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Մեկնաբանել