Իրանը ամերիկացի զինվորականներով օդանավին ստիպել է վայրէջք կատարել

Իրանում հայտարարել են, որ մի քանի ամերիկացիներով ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել անձնակազմի «սխալ տեղեկատվության» պատճառով, հաղորդում է Reuters-ը:

Ըստ գործակալության աղբյուրի՝ Fly Dubai ավիաընկերության ինքնաթիռում 100 ամերիկացիներ են եղել, որոնք Բագրամի ռազմական ավիաբազայից վերադառնալիս են եղել:

«Անձնակազմը կեղծ տեղեկատվություն է օգտագործել, այդ իսկ պատճառով իշխանությունները կասկածամտորեն են դրան վերաբերվել: Քանի որ տեղեկատվությունը սխալ է եղել, ինքնաթիռին խնդրել են վայրէջք կատարել՝ տեղեկատվությունը ճշտելու նպատակով»,- հայտարարել է Իրանի հարավային մարզերից մեկի նահանգապետը:

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ հնարավոր է՝ ինքնաթիռը թռիչքից առաջ վերանայել է թռիչքի ծրագիրը, ինչի հետևանքով էլ թյուրիմացություն է առաջացել:

Մեկնաբանել