Արոնյանը ոչ-ոքի է խաղում Գելֆանդի հետ

Aronian-and-Gelfand

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի առաջին տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ: Գրեթե ամբողջ պարտիայի ընթացքում Լևոնն առավելություն ուներ, սակայն Գելֆանդն անսխալ անցկացրեց վերջնախաղը և խուսափեց պարտությունից:

Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Դին Լիրեն (Չինաստան) – Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) և Պետեր Լեկո (Հունգարիա) – Ալեքսանդր Մորոզևիչ (Ռուսաստան) մրցավեճերում: Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) – Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան) պարտիան շարունակվում է, Գրիշչուկն ահռելի առավելություն ունի և քիչ հավանական է, որ հաղթանակը ձեռքից բաց թողնի:

Վաղը կայանալիք երկրորդ տուրում Արոնյանը սևերով ուժերը կչափի Մորոզևիչի հետ:

Մեկնաբանել