Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Aliev-RohaniԻրանի նախագահ Հասան Ռոհանին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:

Ինչպես հաղորդում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը, այցի շրջանակում կանցկացվեն բարձր մակարդակի բանակցություններ, կքննարկվեն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարցեր:

Իրանի և Ադրբեջանի նախագահները դիմավորման պաշտոնական արարողությունից անմիջապես հետո սկսել են բանակցությունները: Սա նախագահի պաշտոնում Ռոհանիի առաջին այցն է Ադրբեջան:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով Իրանում եղել էր ընթացիկ տարվա ապրիլի 9-ին:

Մեկնաբանել