«Անկողմնակալ» ԵԱՀԿ-ն և խոցված ուղղաթիռը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 19-ին Ադրբեջանին կոչ են արել հնարավորություն տալ վերադարձնելու խոցված ուղղաթիռի զոհերի մարմինները։ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առջև նոյեմբերի 17-ից հացադուլ հայտարարած Դավիթ Սանասարյանը հայտարարությունը ողջունելի, բայց ուշացած է համարում։ Նա իր բողոքն է հայտնում, որ միջազգային հանրությունն ու միջնորդները գործուն քայլեր չեն ձեռնարկում մարդասիրական խնդրի հանգուցալուծման համար։

Մեկնաբանել