Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը կտեղափոխվի Անգլիա հաջորդ տարվա ամռանը։ Այս մասին գրում է The Daily Express-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել այս հարցում գերմանական ակումբի և Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի հետ։ Նախկինում «Բորուսիան» հայտնել էր, որ պատարստ է հրաժարվել Հումելսի ծառայություններից միայն 60 միլիոն եվրոյի դիմաց։ Անգլիական ակումբն, ըստ աղբյուրի, համաձայնել է վճարել այդ գումարը։
Եթե տրանսֆերը կայանա, ապա Հումելսը կդառնա ամենթանկ պաշտպանը ֆուտբոլի պատմության ընթացքում։