Իսպանիայի Բետերա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

béteraԻսպանիայի Բետերա քաղաքի քաղաքապետարանի լիագումար խորհուրդը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, որոշման մեջ նշվում է, որ 1915-1921 թթ. ներկայիս Թուրքիայի տարածքում տեղի ունեցավ հայ ժողովրդի կոտորածների և տեղահանումների մի շարք, հատկապես երիտթուրքերի ռեժիմի ընթացքում, որի ժամանակ զոհվեցին 1.5 միլիոն հայեր, ևս 2 միլիոնը ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը և ապաստան գտնել ամբողջ աշխարհում՝ ստեղծելով հայկական սփյուռքը:

«Բետերայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունները, որ կատարվեցին դրա ընթացքում»,- ասված է որոշման մեջ:

Հունվարի վերջին Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը: Անցյալ տարվա հունիսին Իսպանիայի Նավարե ինքնավար համայնքի խորհրդարանը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր: Այդպիսով` Նավարեն դարձել էր Ցեղասպանությունը ճանաչած` Իսպանիայի չորրորդ շրջանը Բասկերի երկրից, Կատալոնիայից և Բալեարիկ կղզիներից հետո:

Մեկնաբանել