Վատիկանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

mfa turkeyՎատիկանի դեսպանը Թուրքիայում կանչվել է արտգործնախարարություն, որտեղ նրանից բացատրություն են պահանջել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Ֆրանցիսկոս պապի արած հայտարարության համար, հաղորդում է Reuters-ը: Թուրքիան նաև իր դեսպանին է հետ կանչել Վատիկանից՝ խորհրդակցությունների համար:

Ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ է մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատարագի ժամանակ Պապը Հայոց ցեղասպանությունն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» և անցյալ դարի երեք մեծ ողբերգություններից մեկը: Մյուս երկու ողբերգությունը, ըստ նրա, ստալինյան բռնաճնշումներն էին ու Հոլոքոստը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հռոմի պապի հայտարարությունն անվանել է «անհիմն և պատմական իրականությունից հեռու»:

Մեկնաբանել