Բաղադրատոմսեր հայկական գաղթօջախներից. Ոսպով ղեյմա, Մարաշ

Vospov Kheyma PlatterԱնհրաժեշտ են

2 բաժակ կարմիր ոսպ1 փունջ մանր կտրատված կանաչ սխտոր1 փունջ մանր կտրատված մաղադանոս3 բաժակ ջուր1 բաժակ մանր բլղուր3 գլուխ մանր կտրատված սոխ3/4 բաժակ ձիթապտղի յուղ (կարելի է նաև ավելացնել մի փոքր կարագ)աղ, կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

Կտրատված կանաչ սխտորն ու մաղադանոսը խառնել իրար, դնել մի կողմ:

Ոսպը լվանալ, լցնել միջին չափի էմալապատ տարայի մեջ, ավելացնել ջուրը, եռացնել՝ մինչև ջրի մեծ մասը ներծծվի և ոսպը լավ փափկի: Կրակից վերցնել, ավելացնել բլղուրը, լավ խառնել: Թողնել 15 րոպե:

Սոխեռած անել ձիթայուղով, մինչև սոխը դառնա թափանցիկ, և ավելացնել ոսպի խառնուրդին: Ապա ավելացնել իրար խառնված կանախ սխտորի ու մաղադանոսի խառնուրդի մոտ ⅔ մասը և աղ:

Ձեռքով պատրաստել գնդիկներ ու շարել մատուցվող ափսեի մեջ, վրան ցանել կարմիր պղպեղը և մնացած կանաչեղենը:

Մատուցել տաք վիճակում:

Մեկնաբանել