Ակցիզային հարկի մասին օրենքում փոփոխություններն ընդունվեցին առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովը հունիսի 19-ին ձայների 56 կողմ, 38 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հունիսի 18-ին ԱԺ ներկայացրած այդ օրինագծով կառավարությունն առաջարկում է 10 տոկոսով բարձրացնել ծխախոտի և ալկոհոլի ակցիզային հարկի դրույքաչափը, վառելիքի, մասնավորապես դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի գները։ Այս փոփոխությունը 2016թ. բյուջեի համար նախատեսում է 9 միլիարդ դրամի հավելյալ մուտք։

Օրենքի նախագիծը երեկ ԱԺ-ում բացասական գնահատականի էր արժանացել, այդ թվում հանրապետական պատգամավորների կողմից:

Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն օրինագիծն անվանել ր ակնհայտ բացասական ազդեցություն ունեցող նախաձեռնություն, որը հանգեցնելու է աշխատատեղերի և արտադրության թվի աննախադեպ կրճատման։ Նա կառավարությանը մեղադրում է բենզինի և դիզվառելիքի ներկրմամբ զբաղվողների շահերի պաշտպանությամբ զբաղվելու մեջ։

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ օրենքի ընդունումը կդառնա շղթայական թանկացումների հիմք։

Պատգամավորները մտահոգություն են հայտնել, որ օրենքի ընդունումը նվազեցնելու է սպառողների առանց այն էլ նվազ գնողունակությունը։

Օրենքի նախագծի լրամշակված երկրորդ ընթերցումը նախատեսվում է կազմակերպել ԱԺ աշնանային նստաշրջանի ժամանակ:

Մեկնաբանել