Ինչպե՞ս ընտրել համալսարանը

Հայաստանում՝ բակալավրի աստիճանում ամենապահանջված մասնագիտություններից են տնտեսագիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և միջազգային հարաբերությունները:։ Մի շարք համալսարաններ առաջարկում են ուսումնական ծրագրեր այս մասնագիտություններով: Ուսանողները պատմում են, թե ինչպես են ընտրում մասնագիտություն, իսկ փորձագետ Սերոբ Խաչատրյանը բացատրում է ընտրության դրդապատճառներն ու Հայաստանի համալսարանների խնդիրները։