Սերժ Սարգսյանը ցավակցել է Էրդողանին

160629153308-istanbul-airport-police-780x439ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հունիսի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավել վիրավորների պատճառ է դարձել:

«ՀՀ նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչական գործողությունը, խորին ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում»,- ասված է նախագահականի մամուլի հաղորդագրությունում:

Հունիսի 28-ի ուշ երեկոյան Ստամբուլի «Աթաթյուրք» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների արդյունքում վերջին տվյալներով զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ մոտ 240-ը: Ինչպես տեղեկացրել է Ստամբուլի նահանգապետի գրասենյակը, զոհվածներից տասը օտարեկրացիներ էին, երեքն ունեին երկքաղաքացիություն:

Մեկնաբանել