ՊՊԾ գնդի տարածքում զոհված երկու ոստիկանների ընտանիքներին բնակարան կտրամադրվի

Դեկտեմբերի 21-ին կայանալիք Երևանի ավագանու նիստում ընդգրկված նախագծերից երկուսով նախատեսվում է բնակարաններ հատկացնել հուլիսին ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված ենթասպա Յուրի Տեփանոսյանի և ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի ընտանիքներին:

«Երևան համայնքի սեփականություն համարվող Սիսակյան փողոցի 16 շենքի բնակարանը հետմահու անհատույց սեփականության իրավունքով տրամադրել «Հասարակական կարգի գերազանց պահպանման» ՀՀ Նախագահի մեդալով պարգևատրված ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանի այրուն՝ Արփինե Թումասյանին և նրա երեխաներին՝ Էլեն, Աշխեն և Կարեն Տեփանոսյաններին»,- ասված է որոշման նախագծում:

Նույն շենքից բնակարան կստանա նաև ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի այրին՝ Հասմիկ Ոսկանյանը և որդին՝ Մհեր Մկրտչյանը:

Մեկնաբանել