Անկարայում սպանել են Ռուսաստանի դեսպանին (լրացված)

Անկարայում սպանել են Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին։

Թուրքական NTV հեռուստաալիքը հաղորդել է, որ դեպքը պատահել է լուսանկարչական մի ցուցահանդեսի ժամանակ, որը կրում էր Ռուսաստանը թուրքերի աչքով խորագիրը։ Ռուսաստանի արտգործնախարարությունը սպանությունը որակել է ահաբեկչություն, հաղորդում է Ինտերֆաքսը։

Համացանցում հրապարակվել է դեսպանի վրա հարձակման տեսագրությունը։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ նախարարությունը շուտով հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ սպանողը եղել է ոստիկան։ Սպանելուց հետո նա գոռացել է «Մի մոռացեք Հալեպը, մի մոռացեք Հալեպը», «Ալլահու Աքբար»։ Մարդասպանը, ըստ թուրքական լրատվամիջոցների, «չեզոքացվել է»։

Մեկնաբանել