Դպրոցի տնօրենները «ներում» են Դանիել Իոաննիսյանին

Խորհրդարանական վերջին ընտրություններում ամենամեծ սկանդալի կենտրոնում հայտնվեցին դպրոցների և մանկապարտեզների ավելի քան 100 տնօրեններ, ովքեր ՀՀԿ-ի օգտին հավաքագրում էին մարդկանց։ Երբ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» գաղտնազերծեց, թե ինչպես են ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը ձայներ ապահովում, 30 տնօրեններ հայց ներկայացրին այս կազմակերպության և նրա ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ։ Օրերս, սակայն, տնօրենները «ներել» են Իոաննիսյանին և հետ վերցրել իրենց հայցերը։ Դանիել Իոաննիսյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի պատմել խնդրի մասին։

Մեկնաբանել