Աջ ղեկով վարորդները ավտոերթ կանեն Երևանում

Աջ ղեկով ավտոմեքենաների արգելքի դեմ հանդես եկող վարորդները նախատեսում են դեկտեմբերի 22-ին փողոց դուրս գալ։

«Եթե միտք ունեք 2018 թվականի ապիլի 1-ից հետո վաճառել, անվանափոխել կամ ներմուծել աջակողմյան ղեկանիվով ավտոմեքենա, ապա միացեք մեզ և պայքարեք Ձեր իրավունքների համար։ Թույլ չենք տալու մեր իրավունքները ոտնահարեն»,- նշված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

Վարորդները դեմ են կառավարության նոր նախագծին, որը հանրային քննարկման է դրվել e-draft.am կայքում։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում համոզված են, որ նման մեքենաները վտանգ են ներկայացնում երթևեկության համար, իսկ վարորդները պնդում են, որ իրենց մեքենաները վտանգ չեն ներկայացնում։

Մի շարք փաստաբանների կարծիքով՝ կառավարության որոշումը հակասում է Սահմանադրությանը:

Մեկնաբանել