Վարչապետի ընտրության օրը՝ ապրիլի 17

ՀՀ Ազգային ժողովի փոխանախագահ Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է, թե Սահամանադրության փոփոխություններով նախատեսված նոր կարգով երբ է կայանալու ՀՀ վարչապետի ընտրությունը:

«Արﬔնպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում կատարվել
են փոփոխություններ, որի համաձայն այն դեպքում, երբ վարչապետին պետք է ընտրի Ազգային ժողովը,
վարչապետի ընտրության օրը քննարկվում է Ազգային ժողովի նիստում՝ խմբակցությունների կողﬕց
վարչապետի թեկնածուների առաջադրման հաջորդող օրը:

«Եթե այդ օրը չեն անցկացվում Ազգային ժողովի հերթական նիստեր, ապա վարչապետի ընտրության օրվա
հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝
ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Այդ մասին հայտարարությամբ
հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը: Այս փոփոխությունն ուժի ﬔջ կմտնի ապրիլին և ապրիլի 17-ին
ժամը 12:00-ին հատուկ նիստում Ազգային ժողովը կընտրի վարչապետին»,- պարզաբանեց Արփինե
Հովհաննիսյանը:

Մեկնաբանել