Հայաստանը չկա «լավագույն երկրների» վարկանիշում

Ամերիկյան US News & World Report ամսագիրը հրապարակել է աշխարհի լավագույն երկրների վարկանիշ, որում ընդգրկված է 80 պետություն։ Հայաստանը ցանկում չկա։ Հարևաններից ցանկից բացակայում է Վրաստանը։

Ադրբեջանը 64-րդ տեղում է, Թուրքիան՝ 36-րդ, Իրանը՝ 77-րդ։

Ցանկի առաջատարը Շվեյցարիան է, հնգյակում են Կանադան, Գերմանիան, Բրիտանիան և Ճապոնիան։

Նախկին խորհրդային հանրապետություններից ներառված է Ռուսաստանը (26-րդ), Ուկրաինան (69), Ղազախստանը (70-րդ), Բելառուսը (72-րդ)։

ԱՄՆ-ը ցանկում 8-րդն է։

Մեկնաբանել