«Պոլիմետալ Արմենիան» ընդհանրապես դադարեցնում է ծրագիրը․ «Հայկական ժամանակ» (լրացված)

«Պոլիմետալ Արմենիա» հանքարդյունաբերական ընեկությունը ընդհանրապես հրաժարվում է Լոռի և Տավուշի մարզերում հանքարդյունաբերական իր ծրագրից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ընկերության հանրային կապերի պատասխանատու Վահրամ Ավագյանը:

Ավելի վաղ ընկերությունը, ըստ «Հետք»-ի, տեղեկացրել էր, որ «առաջնահերթ կարևորելով իր գործունեության դրական հանրային ընկալումը»՝ դադարեցնում է Լոռու մարզի Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները:

Մետաղներ Նոյեմբերյանում․ ովքե՞ր են հանքարդյունաբերական ընկերության տերերը