Ազգային ժողովում վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը եկավ Հանրապետության հրապարակ՝ բազմահազար քաղաքացիների մոտ։
Ընտրվեց ու եկավ հրապարակ
Post navigation
Posted in:
Ազգային ժողովում վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը եկավ Հանրապետության հրապարակ՝ բազմահազար քաղաքացիների մոտ։
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Հայաստանի քաղաքացիների համար հավելյալ վիզային վճար չի գանձնվի։ Այս մասին #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից։ «Նոր վիզային վճարը չի վերաբերի այն երկրների քաղաքացիներին, որոնց հետ ԵՄ-ն ունի վիզային ռեժիմի դյուրացման մասին գործող համաձայնագրեր (օրինակ՝ Հայաստանի): Վիզայի նոր վճարը կկիրառվի վիզայի մնացած բոլոր դիմորդների համար»,- նշված է Հայաստանում ԵՄ պատվիրակությունից ստացված գրությունում։ Ավելի վաղ պարզաբանմամբ հանդես էր եկել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և հայտնել, որ վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա։ «ՀՀ քաղաքացիների համար շենգենյան վիզաների վճարի չափը սահմանված է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու […]
Սա ճգնաժամ է, հասարակությունը եռում է, իշխանությունից դժգոհողների թիվը շատ ավելի մեծ է, քան Բագրատ սրբազանի շարժման մասնակիցներն են. նշում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ այս շարժումն ունի ռուսական հետք, իսկ քաղաքական դաշտն այնքան է մերժված, որ ստիպված՝ դիմել են հոգևորականի ընդդիմադիր շարժումը ղեկավարելու համար:
Լոռու և Տավուշի մարզերի Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով որոշ բնակավայրեր հայտնվել են մեկուսացված վիճակում։ Կա պարենի և վառելիքի խնդիր։ Փոքր Այրումում գտնվող Օլեգ Դուլգարյանը ներկայացնում է գյուղի և մեկուսացման մեջ հայտնված մյուս գյուղերում իրավիճակը։
Մայիսի 27-ի առավոտյան ժամը 08։00-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները անհանզանդության գործողություններ իրականացրին՝ փակելով մի շարք փողոցներ Երևանում։ Ակցիաների նպատակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն է։ Գործողությունների ընթացքում բերման է ենթարկվել 240 քաղաքացի։ Մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության օրը, Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կլինի Սարդարապատի հուշահամալիրում։
Դեբեդի վարարման հետևանքով 4 զոհ ունենք և 18 փլուզված կամուրջ. Ալավերդիից այսպիսի տվյալներ է ներկայացնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ աղետի հետևանքներն այս պահին դժվար է գնահատել․ ավերածությունները մեծ են, ժամանակ է պետք հստակ գնահատականների համար: Փլուզումների հետևանքով, ասում է նա, 7 բնակավարի հետ կապը կտրվել է, նրանց սնուցումն ապահովելու աշխատանքներ են տարվում։
2024-ի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13,2%: Միայն ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 10,4%-ով: Ինչպես հայտնում են Վիճակագրական կոմիտեից, այս տարվա հունվար-ապրիլին արդյունաբերության ծավալն աճել է 26,8%–ով, ծառայությունների ծավալը` 3,9%–ով, առևտրի շրջանառությունը` 26,7%-ով, շինարարությունը` 13,7%–ով: Ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 16,3%–ով, առևտրի շրջանառությունը 27,2%–ով, շինարարությունը` 17,8%, իսկ ծառայությունների ոլորտում աճը եղել է շատ համեստ` 0,8%: 2024-ի հունվար-ապրիլին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2,4 անգամ` կազմելով 13,7 մլրդ դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 180%–ով, ներմուծումը` 110%–ով։ Միայն ապրիլին արտաքին առևտուրն աճել է 2,7 անգամ` կազմելով […]
Մայր Աթոռը, անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «հոգևոր ծառայությունը սառեցնելու» դիմումին, հայտարարել է, որ նրա եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է միայն եկեղեցական և վարչական ծառայությունը։ «Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել վերջինիս ընթացք տալ մինչ նոր տնօրինություն։ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։ Մնացյալի առնչությամբ Սրբազանը պարզաբանումներ արդեն ներկայացրել է»,- ասված է հաղորդագրությունում։ Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվել է, […]