100 օրվա ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը․ Նիկոլ Փաշինյան

Այս 100 օրվա ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը, այն է` ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության բնականոն շարունակական զարգացումը. այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշնիյանը՝ կառավարության նիստը սկսելուց առաջ։

«Իմ կարծիքով` 100 օրվա ժամանակաշրջանից հետո մենք թևակոխում ենք մի նոր փուլ, և այդ փուլի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է, այսինքն շատ արագ բարեփոխումներ անելը»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով` 100 օրվա ընթացքում կուտակված բովանդակությունը և էներգիան հնարավորություն են տալու, որ կառավարությունը նոր թափով իրագործի և հետամուտ լինի խնդիրներին:

«Որևէ կասկած չկա, որ մենք այդ խնդիրները լուծելու ենք և լուծում ենք արդյունավետ: Հայ ժողովրդի հաղթանակն անխուսափելի է»,- ասել է Փաշինյանը:

Օգոստոսի 17-ին լրանում է Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու 100 օրը։ Հանրապետության հրապարակում նա հրավիրել է հանրահավաք։

Մեկնաբանել