Հայտնի են խորհրդարանական 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուները

Ազգային ժողովը կունենա 11 մշտական հանձնաժողով, որից 8-ը կղեկավարեն «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներ, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանի» և մեկը՝ «Լուսավոր Հայաստանի»։

«Իմ քայլը» մշտական հանձնաժողովների նախագահների համար ներկայացրել է հետևյալ թեկնածությունները․

Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողով՝ Նարեկ Զեյնալյան,

Արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ Ռուբեն Ռուբինյան,

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողով՝ Մխիթար Հայրապետյան,

Եվրոպական ինտեգրման հանձնաժողով՝ Արման Եղոյան,

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով՝ Անդրանիկ Քոչարյան,

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի՝ Վլադիմիր Վարդանյան,

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողով՝ Վարազդատ Կարապետյան,

Տնտեսական հարցերի հանձնաժողով՝ Բաբկեն Թունյան։

«Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները առաջադրել են հետևյալ թեկնածությունները․

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողով՝ Նաիրա Զոհրաբյան,

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողով՝ Միքայել Մելքումյան,

«Լուսավոր Հայաստանը» Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը։

Մեկնաբանել