Կայանման վճարը չմուծելու տուգանքը առաջարկվում է նվազեցնել

Կառավարությունն առաջարկում է նվազեցնել Երևանում կայանման տուրքը չվճարելու տուգանքը։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը շրջանառության մեջ է դրել այդ առաջարկը պարունակող նախագիծը։

Առաջարկվում է Երևանում կայանման տուրքը չվճարելու դեպքում սահմանված 5 000 դրամ տուգանքը նվազեցնել 2 000-ով՝ դարձնելով 3 000 դրամ։

«Ստացվում է, որ 100 դրամ չվճարելու կամ անվճար կայանելու ժամկետից հետո այդ գումարը վճարելու դեպքում անձինք տուգանվում են 5 000 դրամի չափով, ինչը անհամաչափ է կատարված իրավախախտմանը և առաջացրել է բազմաթիվ դժգոհություններ բնակչության շրջանում»,- նշված է առաջարկում։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել