Վարչապետը Լիդիանի ներկայացուցչի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել՝ տեղեկացնելով, որ խորհրդակցություն է անցկացրել «Ամուլսարի» հարցով, մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը:

«Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով: Մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը:

Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները:

Շարունակում ենք աշխատել այս խիստ կարեւոր թեմայի վրա»,- գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը տեղեկացնում է, որ այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետևյալ հանձնարարությամբ. «Պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»։

Մեկնաբանել