Գլխավոր դատախազին դասային աստիճան է շնորհվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Սարգսի ԴԱՎԹՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- ասված է հրամանագրում։

Մեկնաբանել