ԱԺ-ն մերժեց ԼՀԿ-ի՝ «բանակից խուսափածների» մասին նախագիծը

Ազգային ժողովը հունվարի 20-ի նիստին մերժեց և չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած բանակից խուսափած և արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին վերաբերող նախագիծը: ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած և այլևս զինապարտ չհանդիսացող անձանց վերադառնալ Հայաստան՝ վճարելով տուգանք բանակում չծառայելու համար: Այժմ այդ մարդկանց համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: Ըստ Գորգիսյանի՝ սա հնարավորություն է ստեղծում հայրենադարձվել: Կառավարող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները նշեցին, որ նախագիծն անընդունելի է, քանի որ հնարավորություն է ստեղծում մարդկանց խուսափել բանակից:

#ԱզգայինԺողով

Մեկնաբանել