Մայիսի 19-ի դատական նիստը հետաձգվեց. Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց մայիսի 19-ին նշանակված՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։

Դատավորը տեղեկացրեց, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ այսօրվա նիստին։

Հաշվի առնելով, որ նրա բացակայությամբ նիստը չի կարող շարունակվել, այսօրվա նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 26-ին՝ ժամը 13:00-ին։

Մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է։

Ժաննա Ավագյան

Մեկնաբանել