Երևանում հնարավոր է թույլ անձրև

Հանրապետության տարածքում Փետրվարի 16-ին առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հաղորդում են ԱԻՆ ծառայությունից:

Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում 16-ին հնարավոր է թույլ անձրև, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել