Նախագահը ստորագրել է ԱԺ կանոնակարգում փոփոխությունների և լրացումների մասին օրենքները

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, որով իրեն զրկել է Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու լիազորությունից: Խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ԱԺ նախագահի կողմից հրապարակվելուց հետո:

Այս օրենքի ընդունումից հետո նախագահ Արմեն Սարգսյանն այլևս լիազորություն չունի ստորագրելու Սահմանադրության փոփոխությունների օրենքը, որի հրապարակումից հետո կդադարեցվի Սահմանադրական դատարանի 3 անդամների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ:

Սահմանադրության փոփոխությունների օրենքն ուժի մեջ կմտնի ԱԺ նախագահի կողմից հրապարակման հաջորդ օրվանից:

Ավելին՝

Ազգային ժողովն ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը․ ինչ է այն նշանակում

Մեկնաբանել