ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարն ու ԱՄՆ նախագահի օգնականը քննարկել են իրավիճակը Արցախում

Ուրբաթ երեկոյան ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը քննարկել են Ռուսաստանի Անվատնգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ու ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայենը:

Ըստ ռուսաստանյան «Ռիա նովոստի» գործակալության՝ քննարկվել են նաև միջուկային զենքի չտարածման և սպառազինությունների վերահսկողության թեմաները։

Մեկնաբանել