Հեմոդիալիզի կարիք ունեցող Արցախի քաղաքացիները կարող են դիմել բուժօգնության

ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ) տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ինքնուրույն տեղափոխվել են Հայաստանի տարածք և ունեն հեմոդիալիզի կարիք, կարող են դիմել ԱՆ։

«Մեր կողմից անհապաղ կկազմակերպվեն թե՛ կացության հարցերը Երևանում, թե՛ պատշաճ բժշկական օգնությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել