Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը կարժանանան ազգային հերոսի կոչման․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման. ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին»,- գրում է Փաշինյանը։

Մեկնաբանել