Քնչական կոմիտեից 180 կամավորական է զինվորագրվել, նրանց մի մասն այսօր մեկնել է մարտական ծառայության

ՀՀ քննչական կոմիտեն զինվորագրել է կոմիտեի 180 կամավորական, ձևավորել չորս դասակ, որոնցից երկուսն այսօր մեկնել են մարտական ծառայության:

«ՀՀ Քննչական կոմիտեն, ղեկավարվելով ՀՀ վարչապետի կոչով, Հայրենիքի պաշտպանության նվիրական գործին մասնակցելու նպատակով, Քննչական կոմիտեի ծառայողներից զինվորագրել է 180 կամավորական, ձևավորել չորս դասակ, որոնցից երկուսն այսօր, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով մեկնել են մարտական ծառայության»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել